Կոտայքի մարզի դատախազության հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի օգոստոսի 21-ի վճռով բավարարվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Դատախազությունը պահանջել էր լուծել (դադարեցնել) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (ներկայում՝ Շրջակա միջավայրի նախարարության) «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՍՊ ընկերության միջև կնքված՝ Ջրվեժ համայնքում գտնվող՝ 5000 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը՝ պայմանագրով սահմանված պահանջները խախտելու հիմքով։

Օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-ին Կադաստրի կոմիտեում կատարվել է վարձակալության իրավունքի դադարեցում. հողատարածքը վերադարձվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տիրապետմանը:

Օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև 6.417.394 դրամ՝ որպես ՍՊ ընկերության պարտավորության (վարձավճարի) ընդհանուր գումար: