Դանիայի Լոլլանդ կղզում թռչնագրիպի խիստ ախտածին տարբերակ է հայտնաբերվել։ Այդ կապակցությամբ կղզում կոչնչացվի շուրջ 27 հազար հնդկահավ, ասվում է Սննդամթերքի վերահսկողության վարչության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ գրիպի նույն տարբերակը հայտնաբերվել էր նաև Զելանդիա կղզում։ Հոկտեմբերի 24-ին այնտեղ ոչնչացվել էր 40 հազար հնդկահավ։

Ինչպես նախկինում պարզաբանել էին գերատեսչության փորձագետները, աշնանը, երբ չվող թռչունները միգրացիա են կատարում Դանիայի վրայով, նման վարակը սովորական երևույթ է։ Վերջին շաբաթներին խիստ ախտածին թռչնագրիպ էր հայտնաբերվել նաև մի քանի վայրի թռչունների մոտ։