Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգում զանգվածային հրդեհների զոհ է դարձել մեկ մարդ:
Նահանգի հրդեհների դեմ պայքարի ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ հրդեհի ճակատը կիլոմետրեր է ձգվում եւ արվում է ամեն բան՝ այդ արգելքը հաղթահարելու, փոխանցում է BBC-ն: Նրա խոսքով՝ հրշեջները մեկ տասնամյակից ավելի նման ուժեղ հրդեհի հետ գործ չեն ունեցել եւ դժվար թե իրավիճակն առաջիկայում փոխվի: Հաղորդվում է, որ այրվել են հարյուրավոր տներ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, հազարավոր բնակիչներ ստիպված են եղել գիշերն անցկացնել կացարաններում՝ հրդեհից փրկվելու: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ անտառային հրդեհները ընդհուպ մոտենում են Սիդնեյին: Կրակի տարածմանը նպաստում են ուժեղ քամին ու տապը:











