«Հակահարված» արտ-խումբը հոկտեմբերի 17-ին ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի արադարացումը պահանջող ակցիա է իրականացրել: Խմբի մասնակիցները Հյուսիսային պողոտայում պաստառ են փակցրել, որի վրա պատկերված ակտիվիստը պարզել է «Արդարացում Տիգրան Առաքելյանին» գրությամբ պաստառ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Տիգրան Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ճանաչեց անմեղ եւ արդարացրեց, իսկ մյուս երկու կետերով դատապարտեց երեք տարվա ազատազրկման եւ համաներումով դատարանի դահլիճից ազատ արձակեց։

Տիգրան Առաքելյանը ազատվելուց հետո հայտարարեց, որ դատարանի որոշումն իրեն չի բավարարում, եւ ինքը շարունակելու է պայքարել մինչեւ արդարացման վճռի հասնելը։