Պերուցի լրագրող լրագրողական հետաքննություն է կատարել, որի ընթացքում Մունդո Ազուլը 24 օր մնացել է շնաձուկ որսացող ձկնորսական նավի վրա՝ ներկայանալով որպես ձկնորս։
Նա նկարահանել է՝ ինչպես են ձկնորսները դելֆին որսում՝ դրանք շնաձկների որսի համար որպես խայծ օգտագործելու նպատակով։ Պերուում տարեկան այս նպատակով մինչեւ 15 հազար դելֆին են որսում։
The Guardian-ը հաղորդում է, որ Պերուում դելֆինների որսն արգելված է եւ համարվում է բնապահպանական հանցագործություն։
Տեսանյութում երևում է՝ ինչպես են ձկնորսները դաժանաբար որսում դելֆինին, մորթում և կրկին նետում ջուրը` օգտագործելով որպես խայծ՝ խոշոր ձկների համար։











