Փոլ Մաքքարթնին հոկտեմբերի 18-ին անակնկալ համերգով հանդես է եկել Լոնդոնի կենտրոնում Սուրբ Պետրոսի տաճարի մոտ:
Երաժիշտը համերգի մասին տեղեկացրել է Twitter-ի միջոցով սկսվելուց մոտ մեկ ժամ առաջ, գրում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցներին:
Հրապարակում էր հավաքվել ավելի քան 2000 հանդիսատես: Որպես բեմ երգիչն օգտագործել է բեռնատարի թափքը, որը նախօրոք կայանել էին հրապարակում:
Ելույթը սկսվել է տեղական ժամանակով 13:30-ին ու տեւել է 20 րոպե: Այդ ընթացքում Մաքքարթնին մի քանի երգ է կատալե իր նոր «New» ալբոմից, որը թողարկել է հոկտեմբերի 14-ին:
Լոնդոնում անակնկալ ելույթից մեկ շաբաթ առաջ Մաքքարթնին հանդես էր եկել Նյու-Յորքի Թայմս սքվերում, որի մասին դարձյալ հաղորդել էր Twitter-ի միջոցով նախքան համերգը: Համերգը սկսել էր կեսօրին ու շարունակվել էր 15 րոպե:
Մաքքարթնին անակնկալ համերգ է կազմակերպել Թայմս սքվերում
«New» ձայնասկավառակը Փոլ Մաքքարթնիի՝ 2007թ.-ին թողարկված «Memory Almost Full» ալբոմից հետո առաջինն է: Այն ներառում է 12 օրիգինալ կատարում:











