Ամերիկացի երգիծաբան, դերասան, երգիչ, հեռուստատեսային պրոդյուսեր և հաղորդավար Ջիմմի Կիմելը խնդրել էր մի քանի ծնողների Հելոունից հետո կատակել իրենց երեխաների հետ` ասելով, իբր իրենք կերել են նրանց Հելոունի կոնֆետները, եւ տեսագրել երեխաների արձագանքը:
Huffington Post-ը տեղեկացնում է, որ Ջիմմի Կիմելը առաջին տարին չէ, որ նման չար կատակ է անում երեխաների հետ:
Նա երեխաների արձագանքի բոլոր տեսագրությունները հավաքել է մեկ տեսանյութի մեջ և տեղադրել համացանցում:











