Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը հետևել է իր մոր` Ուելսի արքայադուստր Դիանայի օրինակին և արևմտյան Լոնդոնի թագավորական Մարսդենի հիվանդանոցում ներկա է գտնվել երկու` միզապարկի ուռուցքի հեռացման և կրծքի վերականգնողական վիրահատություններին:

The Daily Maily-ը տեղեկացնում է, որ արքայադուստր Դիանան 17 տարի առաջ նույն բանն էր արել։ 1996թ. Դիանան այցելել էր Հարֆիլդի հիվանդանոց և հետևել փոքրիկ տղայի սրտի վիրահատությանը:

Քեմբրիջի դուքսը մոտ 10 րոպե հետևել է՝ ինչպես են վիրահատում 60-ամյա կնոջ կուրծքը, ամբողջ վիրահատությունը տևել է 6-8 ժամ: Նա մանրադիտակով հետևել է կրծքի վերականգնողական վիրահատությունը:

Այնուհետև նա բժշկական դիմակ է հագել և մտել վիրահատական մյուս սենյակ, որտեղ վիրահատում էին 80-ամյա տղամարդու միզապարկի ուռուցքը: