Ոստիկանները Այնթափ գյուղից բերման են ենթարկել գյուղի բնակիչներ, եղբայրներ` 1982թ. ծնված Սուրեն և 1987թ. ծնված Լևոն Ազիզյաններին, որոնք մեկ ամսվա ընթացքում մայրաքաղաքի կենտրոնում պարբերաբար գողություններ են կատարել: Նրանց թիրախը եղել են կանայք ու աղջիկները, իսկ հանցաքի վայրը` երթուղային տաքսիներն ու ավտոբուսները:

Նրանք հետևել են իրենց զոհերին, գողացել հիմնականում դրամապանակները, փող ու բանկային քարտեր:

Մանրամասները` ոստիկանության տեսանյութում: