Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ցեղասպանության զոհերի հիշատակը ծաղրելու մասին մեկնաբանություններն անհիմն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:

Նա նշեց, որ Հովիկ Աբրահամյանը պարել է «Արմենիա» կոչվող հրապարակում, որը նվիրված է Հայաստանին եւ խորհրդանշում է նաեւ հայ-ուրուգվայական բարեկամությունը:

«Իսկ Եղեռնին նվիրված հուշակաթողը գտնվում է  այլ վայրում, այնպես որ անհիմն են մեկնաբանությունները, թե նա ծաղրել է Ցեղասպանության զոհերի հիշատակը: Եթե նկատել եք, այդտեղ տոնական երաժշտություն էր հնչում, հետեւաբար՝ այդ հրապարակում չէր կարող լինել Եղեռնի զոհերին նվիրված հուշակոթող»,- ասաց Գոհար Պողոսյանը:

Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, պաշտոնական այցով Հովիկ Աբրահամյանը ժամանել է Ուրուգվայ: Պաշտոնական հանդիպումներից հետո Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակ եւ ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հովիկ Աբրահամյանը նաեւ պարել է հրապարակում։