Մայրաքաղաքի Անկախության Մայդանում, որտեղ արդեն երրորդ օրն է շարունակվում է հանրահավաքն ընդդեմ ԵՄ հետ ասոցացման նախապատրաստական աշխատանքների դադարեցման, օրը շարունակվել է ցանկապատի տեղափոխումով ու ոստիկանության հետ բախումներով:
Իրավապահ մարմինները սկսել են զսպել մարդկանց՝ ընդարձակելով ամանօրյա տոնածառը շրջապատող տարածքը: Մարդկանց վստահեցրել են, որ նման գործողությունները բացառապես պայմանավորված են ամանօրյա գլխավոր տոնածառի նախապատրաստմամբ:
Սակայն ցուցարարները հայտարարել են, որ փորձում են խոչընդոտել իրենց հանրահավաքին: Ցուցարաները արտահայտել են իրենց բարկությունը, քանի որ շինարարների աշխատանքներին մասնակցել են նաեւ հատուկ ջոկատայինները:
Ինչպես նշել են ցուցարարները, ոստիկանությունը ցանկապատներ է տեղադրել՝ ամեն կողմից երկուական մետրով առանձնացնելով հրապարակը, որտեղ ընթանում է ակցիան:
«Ուկրանական պրավդայի» թղթակցի տեղեկության համաձայն՝ նոյեմբերի 23-ին Մայդանում ցույցը չի ուղեկցվելու երաժշտությամբ ու պարերով՝ կապված Սովի տարելիցի հետ: Նախատեսվում է միայն հիմնի հնչեցումը:
Այժմ եվրամայդանում մոտ 100 ցուցարարներ են հավաքված, ելույթ են ունենում ցանկացողները: Կրեշչատիկայում տներին բնակելի շենքերի մոտ տարածքներում ոստիկաններով բազմաթիվ ավտոբուսներ են կանգված:











