«Որ 15 տարի առաջ այս տարածքում աղբանոց էր, որ մաքրեցինք, ծառեր տնկեցինք, կանաչապատեցինք, լուսավորություն քաշեցինք… թող մեկը գա, ասի, որ մի հատ վարդ էլ ես եմ տնկե: Էն մարդիկ են Եռաբլուրից խոսում, Եռաբլուրի տեղը չեն իմանում»,- Aravot.am-ի հարցին այսպես է հակադարձել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Արդեն մեկ մոտ մեկ ամիս է Մալաթիա Սեբաստիա համայնքում, «Եռաբլուր» համալիրի երեք բլուրների լանջերին ծառատունկ է իրականացվում: Նախաձեռնության հեղինակը «Ալեքսանյան» բարեգործական հիմնադրամն է: Տնկվելու է մոտ 30 հազար պտղատու ծառ: Մամուլում հրապարակումներ եղան, որ Սամվել Ալեքսանյանը որոշել է Եռաբլուր պանթեոնի մոտ իր համար առանձնատուն կառուցել, այդ պատճառով էլ բարեկարգում է տարածքը, ցանկապատել է այն:

Ալեքսանյանն ասել է, որ ինքը պանթեոնի տարածքում տուն չի ցանկանում կառուցել, իսկ տարածքը ցանկապատվել է 15 տարի առաջ, երբ սկսվել են բարեկարգման աշխատանքները: Ցանկապատելու իմաստն այն է եղել, որ պանթեոնի տարածքն առանձնացվի մոտակա բնակավայրից, որպեսզի պանթեոնը զերծ պահեն բնակիչների կողմից ամեն քայլափոխի նետվող կենցաղային աղբից:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում