Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Կասկածյալի բնակարանում հայտնաբերվածը զարմացրել է նաեւ փորձառու հետախույզներին: Հանցագործությունը բացահայտելու համար մայրաքաղաքի քրեական հետախույզները  համագործակցել են ոստիկանության Մաշտոցի եւ  Աշտարակի բաժինների աշխատակիցների հետ:

Համատեղ խումբը նոյեմբերի 27-ին Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցից  Մաշտոցի բաժին  բերման է ենթարկել «ՎԱԶ 2107» մակնիշի  տաքսու վարորդին եւ ուղեւորին:  Ուղեւորի`  Սարգիս Շ.-ի տաբատի   գրպանից հայտնաբերվել է  սպիտակ գույնի դեղահաբ  եւ եւս 4-րը հայտնաբերվել է  տաքսու առջեւի նստելատեղի տակից: Փորձագետի եզրակացությամբ  բուպրեֆոնին թմրամիջոց է եղել:

Նույն օրը խուզարկություն են կատարել նաեւ Սարգիս Շ.-ի բնակարանում:  Ավտոտնակում գետնանուշի մեջ դեղահաբեր են հայտնաբերել, իսկ մազերի լվացման հեղուկի միջից հայտնաբերվել է փուչիկ՝ թմրադեղի պարունակությամբ: Նա ասել է, թե ընկերն է իրեն Մոսկվայից այդ ուղեբեռն ուղարկել:

Կասկածելի բոլոր նյութերն ուղարկվել է փորձաքննության: Թմրանյութերի դեմ անօրինական պայքարը շարունակվում է: