Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը տեղյակ չէր, որ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանում ծավալված բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանները բռնի ուժով անչափահասի են բերման ենթարկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Կարապետյանը:
«Ոստիկանությունը իրավունք չունի անչափահասին բռնի ուժով բերման ենթարկել, ես դատապարտում եմ դա»,- ասաց նա: Մեզ հետ զրույցի ընթացքում նա հանձնարարեց իրեն ներկայացնել այդ տեսանյութը, որպեսզի ծառայողական քննություն նշանակի:











