Թուրքական StarTV հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Տաղանդը դու ես» մրցույթի ժամանակ մասնակից զույգը սկսել է էրոտիկ պար պարել, որի ժամանակ հեռուստաընկերությունը ստիպված է եղել քառակուսիներով փակել պարող զույգին, սակայն դա տուգանքից չի փրկել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ «Տաղանդը դու ես» մրցույթի ժամանակ համարը ներկայացնող զույգը հայտնի թուրք երգիչ Թարքանի երգերից մեկի տակ սկսել է պարել, որը ընթացքում վերածվել է էրոտիկ պարի։ Թեեւ հեռուստաընկերությունը քառակուսիներով փակել է այդ հատվածը, սակայն Թուրքիայի ռադիոհեռուստաընկերության բարձրագույն խորհուրդը որոշում էկայացրել տուգանել հեռուստաընկերությանը 1 մլն 100 հազար լիրայով (600 հազար դոլար)։

Համարի ներկայացման ժամանակ ժյուրիի անդամներից Աջուն Ըլըջան  գլուխն իջեցրել է եւ փակել դեմքը, իսկ մրցույթը ցուցադրող StarTV-ն այդ պահին սկսել է էրոտիկ պար պարող զույգերին քառակուսիներով փակել։