Եմենի մայրաքաղաք Սանայում դեկտեմբերի 5-ին պաշտպանության նախարարության շենքի մոտ ականապատ մեքենա է պայթել: Եմենի ԶՈՒ առաջին դիվիզիայի համազգեստ հագած անհայտ անձինք շրջափակել են շենքը եւ փորձել գրոհի ենթարկել այն:
Գրոհի է ենթարկվել հիվանդանոցը եւ երկու այլ ռազմական հաստատություն:
Զոհվել է 52 մարդ, 167 մարդ էլ վիրավորվել է, նրանցից 9-ի վիճակը ծանր է:
Ահաբեկչության զոհերի թվում կան արտասահմանցի բժիշկներ` Գերմանիայի, Վիետնամի, Ֆիլիպինների, Հնդակստանի եւ Վենեսուլեայի քաղաքացիներ, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ռազմական շրջանակների աղբյուրը հայտնել է, որ նախարարության շենքի վրա հարձակված շուրջ 30 ծայրահեղականներ ոչնչացվել են, մի քանիսն էլ գերի են ընկել:











