63-ամյա Անահիտ Քոչարյանը ամուսնու մահից հետո սոցիալական խնդիրների պատճառով վաճառել է Երևանի իրենց բնակարանը, բնակարան գնել Հրազդանում եւ հաշմանդամություն ունեցող երկու դուստրերի հետ տեղափոխվել Հրազդան: Հետագայում ստիպված է եղել վաճառել նաև Հրազդանի բնակարանը և վարձակալել մեկ ուրիշը:

Նրանց եկամուտի միակ աղբյուրը աղջիկների հաշմանդամության և տիկին Անահիտի ծերության թոշակներն են:

Բնակարանի վարձը տալիս են մեծ դժվարությամբ, բայց ամեն պահի կարող են հայտնվել դրսում։

Անահիտ Քոչարյանը, սակայն, NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ սոցիալական ցանկացած խնդիր պատրաստ է հաղթահարել, միայն թե կարողանա օգնել 35 եւ 36-ամյա դուստրերին լուծել իրենց առողջական խնդիրները։

Տիկին Անահիտը օգնություն է խնդրում էչ թե բնակարանի վարձը տալու, այլ աղջիկներին բուժելու ու նրանց ցավերը թեթեւացնելու համար։

Տեսանյութը՝ Ինգա Հայրիյանի