ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի խանութներից մեկի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է մի տղամարդ փորձում գարեջրի դիմաց վաճառել կոկորդիլոսին:
Տեսագրությունում երևում է՝ ինչպես է 62-ամյա Ֆերնանդո Ագիլերան 1.22մ երկարությամբ կոկորդիլոսը ձեռքին փորձում վաճառողին համոզել կոկորդիլոսի դիմաց իրեն 12 տակառ գարեջուր տալ:
Վաճառողը մերժել է նրա առաջարկը և ոստիկանություն կանչել:
Մինչև ոստիկանների ժամանելը տղամարդը դուրս է եկել խանութից և փորձել կոկորդիլոսին վաճառել անցորդներին, բայց ոչ ոք չի համաձայնվել գնել այն:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ Ֆերնանդո Ագիլերան կոկորդիլոսին բռնել է խանութին մոտ գտնվող այգուց, դրել է ստվաթղթե արկղի մեջ և տարել խանութ:
Ֆերնանդո Ագիլերայի դեմ մեղադրանք է առաջադրվել։ Նրան սպառնում է 6 ամիս ազատազրկում և 500 դոլարի տուգանք:
Ֆերնանդո Ագիլերայի արարքի պատճառով ոչ ոք չի տուժել, իսկ կոկորդիլոսին բաց են թողել:











