Ոստիկանությունը հաղորդում է, որ նոյեմբերի 27-ին` ժամը 15:10-ի սահմաններում, խանութի տեսաձայնագրող սարքը տեսագրել է՝ ինչպես է անհայտ անձը Աբովյանի փողոցում գտնվող կտորի խանութներից մեկից գողանում բրդյա կտոր:
Ոստիկանությունը տեսանյութում պատկերված անձի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել Ոստիկանության Կենտրոնականի քննչական կամ մոտակա բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











