ԱՄՆ Միչիգան նահանգի բնակչուհու տան անվտանգության տեսախցիկը տեսագրել է` ինչպես է կատուն ցատկել կնոջ դեմքին և վնասել այն:

Տեսագրությունում երևում է` ինչպես է կինը ոտքով կատվի վրա ձյուն լցնելով փորձում նրան հեռացնել տան մոտից: Մի քանի քայլ հեռանալուց հետո կատուն ցատկում է կնոջ վրա,  ատամներով բռնում նրա ճակատը և ճանկռում դեմքը: Կինն ընկնում է գետնին ու փորձում պոկել դեմքից կառչած կատվին:

Կատվից դեմքից պոկելով կինը նրան մի կողմ է շպրտում, կատուն կարծես նորից է ուզում հարձակվել, բայց կինը գլուխը բռնած մտնում է տան բակ, փակում ցանկապատի դուռը և մտնում տուն:

My Fox Orlando-ն տեղեկացնում է, որ դեպքից հետո կնոջը տեղափոխել են հիվանդանոց, քանի որ նրա ճակատին խոր վերք էր առաջացել, իսկ այտերին՝ ճանկռվածքներ։

Կատվի կատաղության թեստի արդյունքները, բարեբախտաբար, բացասական են եղել: