ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաք է կազմակերպել Արտաշատում։ Նշենք, որ Արտաշատ խոշորացված համայնքում հոկտեմբերի 25–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ–ի նախընտրական ցուցակը գլխավորում է Գերասիմ Վարդանյանը։

«Որպես համայնքի բնակիչ և որպես թե՛ Հայաստանում, թե՛ Արտաշատ խոշորացված համայնքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժերից մեկի ներկայացուցիչ, առաջադրվելով որպես տեղի իշխանությունների գլխավոր և հիմնական ընդդիմախոս՝ մեր քաղաքական այլընտրանքն ենք առաջարկում Արտաշատ խոշորացված համայնքի բնակիչներին՝ պայքարելով նրանց վերարտադրության դեմ։

Կոչ եմ անում մասնակցել ընտրությանը և ձեր քաղաքական անհամաձայնությունը հայտնել օրվա իշխանությունների պարտվողական, հանձնվողական և ապազգային քաղաքականությանը»,– իր հայտարարության մեջ նշել է Վարդանյանը։