Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը պարել է քաղաքային խորհրդի նիստում՝ Բոբ Մարլիի երգի հնչյունների ներքո, հաղորդում է The Telegraph-ը: Պարը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները:
Նիստի ժամանակ նա ներողություն է խնդրել Toronto Star թերթի թղթակցից, որին ավելի վաղ մեղադրել էր մանկապղծության մեջ: Լրագրողը մտադիր է հայց ներկայացնել դատարան, հաղորդում է Gazeta.ru-ն:
Պարող Ֆորդի կադրերը հայտնվել են համացանցում եւ հիթ դարձել: Քաղաքապետը պարել է հենց քաղաքային խորհրդի նիստի ժամանակ, երբ հրավիրված երաժիշտները ամանորի երգ են կատարել: ֆորդի գործընկերուհին՝ կարմիր զգեստով կինը քաղաքային խորհրդի խոսնակն է, հաղորդում է Euronews.com-ը:
Ֆորդին զրկել են իր լիազորությունների մեծ մասից եւ նա հիմա կատարում է միայն ներկայացուցչական գործառույթներ: Բայց նրան դա, կարծես, ամենեւին չի անհանգստացնում: Ֆորդը մտադիր է հաջորդ տարի նորից առաջադրվել Տորոնտոյի քաղաքապետի պաշտոնում:











