Զգուշացնում ենք, որ տեսանյութում կան դաժան տեսարաններ
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի փողոցներից մեկում երկու տղամարդ դաժանորեն ծեծել են անտուն տղամարդուն և փախուստի դիմել:
Բնակիչներից մեկն իր բնակարանից տեսել է հարձակումը և պատուհանից տեսագրել բռնությունը:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ ոստիկանության տվյալով՝ ծեծի ենթարկված մարդը փողոցում քնած է եղել, երբ երկու տղամարդիկ առանց որևէ պատճառի հարձակվել են նրա վրա:
Տեսագրությունում երևում է` ինչպես են նրանք իրենց զոհին մետաղական քիվով հարվածներ հասցնում, որը փորձում է փախչել, իսկ ծեծողները մետաղյա քիվերը նետում են նրա հետևից:
Դրանից հետո տղամարդկանցից մեկը հեռանում է, բայց մյուսը հասնում է հետեւից և շարունակում ալյումինե ծալովի աթոռով ծեծել թափառականին:
Տեսագրությունում երևում է` ինչպես է հանցագործը շարունակաբար հարվածում զոհի գլխին և մարմնին, հայհոյում է գետնին ընկած և ձեռքերով գլուխը հարվածներից պաշտպանող զոհին:
Մինչև ոստիկանների դեպքի վայր հասնելը հանցագործը փախուստի է դիմում:
Ծեծի ենթարկված տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանները հանցագործներին դեռ չեն գտել:











