Մոսկվայում դեկտեմբերի 19-ի ուշ երեկոյան տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով զոհվել են Դաղստանի փոխվարչապետ Հաջի Մախաչեւն ու իր կինը: Պարզվում է երրորդ զոհի անձը:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, վթարը տեղի է ունեցել ռուսական մայրաքաղաքի արեւմուտքում. բախվել է չորս մեքենա, որոնցից մեկը բռնկվել է: Ավտովթարի հետեւանքով զոհվել է երեք մարդ, եւս չորսը, այդ թվում երեք երեխա, ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները: Ավտովթարի մանրամասները պարզվում են:

















