Բրազիլիայում առանց մոր մնացած նորածին երկու զրահամորթների խնամքը ստանձնել է շունը: Նա սկսել է կերակրել ձագերին, երբ տերը վերջիններիս տուն է բերել:
Տղամարդը ձագերին գտել էր շաքարեղեգի արտում, որտեղ նրանց մայրն ընկել էր տրակտորի տակ եւ սատկել: Բրազիլացին խղճացել էր զրահամորթներին եւ տուն տարել, որտեղ սկսել էր ձագերին կերակրել կովի կաթով: Սակայն ձագերով հետաքրքրվել է մայրական փորձ չունեցող ընտանիքի շունը` սկսելով կերակրել փոքրիկներին:
Գյուղացու ընտանիքը նախատեսում է զրահամորթներին վայրի բնություն վերադարձնել՝ դրանց մեծանալուց եւ ինքնուրույն սնվել կարողանաուց հետո:
Զրահամորթներն ապրում են Հարավային, Կենտրոնական եւ Հյուսիսային Ամերիկաներում: Նորածին զրահամորթները լույս աշխարհ են գալիս բաց աչքերով: Արդեն մի քանի ժամ անց նրանք կարողանում են շարժվել, սակայն մոր հետ ապրում են մի քանի ամիս: Սեռական հասունության կենդանիները հասնում են երկու տարեկանում:











