Դեկտեմբերի 2-ին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրերի դեմ ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարների մի մասին, որոնց ոստիկանները ուժով նստեցրել էին ոստիկանական մեքենաները, ժամը 13։25-ի մոտ բաց թողեցին։ (ֆոտոռեպորտաժ)

Ինչպես հայտնում է NEWS.am֊ի թղթակիցը, առայժմ ոստիկանները ազատ չեն արձակել Անտոն Իվչենկոյին, որի քիթը, ակտիվիստների մեջ տարածված խոսակցությունների համաձայն, կոտրված է։ Նրան այժմ տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին։

13։30-ի մոտ ԱԺ շենքի մոտ եկավ Երեւանի փոխոստիկնապետ Վալերի Օսիպյանը, որին ցուցարարները դիմավորեցին «սրիկա» բացականչություններով։ Ցուցարարներն ու լրագրողները դուրս են եկել ԱԺ շենքի հարեւանությամբ գտնվող շենքի մոտ ոստիկանական պաշարումից եւ այժմ վերադառնում են ԱԺ։