Համացանցում տեսագրություն է տարածվել, որում երևում է` ինչպես է հայրը հայհոյում մոտ 5-ամյա որդուն և ստիպում վազել իր մեքենայի կողքով, որպեսզի տղան մարզվի ֆուտբոլի խաղի համար:
Տեսագրությունում լսվում է՝ ինչպես է հայրը ասում. «Ահա, թե ինչպես ենք մենք մարզվում ֆուտբոլի համար, հայրիկը վարում է, իսկ դու վազում»:
Հայրը մեքենան վարում է 12 կմ/ժ արագությամբ, տեսագրում որդուն, բղավում ու հայհոյում երեխային, որ նա արագ վազի:
Երեխան հորն ասում է, որ ինքը վազում է այնքան արագ, որքան կարող է, բայց հայրը անտեսում է նրա բողոքները:
Երբ նրանք մոտենում են տուն տան ճանապարհին, տղան կանգ է առնում ու հորը դժգոհում, որ գոտկատեղը ցավում է, բռնում է սիրտը, սակայն հայրն ասում է, որ չի ցանկանում որևէ բողոք լսել:
Երբ նրանք թեքվում են դեպի տուն տանող ճանապարհը, հայրն ավելի է արագացնում մեքենայի ընթացքը` վարելով այն 16 կմ/ժ արագությամբ:
Ոստիկանությունը փնտրում է երեխայի հորը։











