Թուրքիայում քաղաքական գործիչների դեմ շանտաժի ձեւով կիրառվող գաղտնի տեսագրությունները, որոնք ստացել են «սեքս կասետներ» կամ «կասետներ» անունը, ակտիվ մտել են Էրդողան-Գյուլենի համայնք հակամարտության զենքերի շարքը։

Օրեր շարունակ Էրդողանի կուսակիցներին «սեքս կասետներով» շանտաժի ենթարկող Գյուլենի համայքնի կողմնակից ոստիկաններն են հայտնվել նմանատիպ «կասետում», որը նրանց համար խնդիրներ կստեղծի։

Ինտերնետում հայտնված տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են ոստիկաններն իրենց «քեֆով» խուզարկում Բնապահպանության նախարար Էրդողան Բայրաքթարի որդու աշխատասենյակը, իսկ ոստիկան-ամիրը ոտքը-ոտքին գցած նստել է բազմոցին եւ թզբեհ է պտտում։