Պաշտոնական այցով Պակիստանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Պակիստանի Փենջաբի նահանգի վարչապետը ձի է նվիրել, սակայն Էրդողանը հրաժարվել է։
Թուրքական OdaTV Կայքի փոխանցմամբ՝ Պակիստանում գտնվող Թուրքիայի վարչապետին Փենջաբի նահանգի վարչապետ Շահբազ Շերիֆը ձի է նվիրել եւ առաջարկել հեծնել ձին։
Սակայն Թուրքիայի վարչապետը հրաժարվել է հեծնել ձին, ինչպես նաեւ հրաժարվել է նվեր վերցնել։ Նա առաջարկել է ձին նվիրել իր աղջկան՝ Սումեյե Էրդողանին, որից հետո ձին աղջկա անունով է գրանցվել։
OdaTV-ն հիշեցրել է, որ 2003-ին Թուրքիայի վարչապետը տեսախցիկների առաջ չէր կարողացել հեծնել «Ջիհան» անունով ձին եւ վայր էր ընկել։











