Աֆրիկայի հարավում`Սվազիլենդում, ժայռերից մեկի վրա հսկայական հետք է հայտնաբերվել` 120 սմ երկարությամբ, որը նման է մարդու ոտնահետքի: Գիտնականները վստահ են, թե դա ապացուցում է, որ Երկրի վրա հսկաներ են ապրել: Ընդ որում, ոտնահետքի վաղեմությունից դատելով, հսկաներն ապրել են 200 միլիոն տարի առաջ:
Մայքլ Թելինգերը ուսումնասիրության ղեկավարն է եւ կարծում է, որ գտածոն կարող է լուրջ փաստարկ լինել հսկաների գոյության փաստն ապացուցելու օգտին:
Ըստ թերահավատների` այդ հետքը հսկան չէր կարող թողնել, քանի այն գտնվում է ժայռի ուղղահայաց հատվածում, ոտքն այդպես դնել ֆիզիկապես անհնար է: Սակայն հետագայոմ պարզվել էր, որ հետքը 200 միլիոն տարեկան է, այդ ժամանակահատվածում տարածաշրջանում բազմաթիվ երկրաշարժեր էին տեղի ունեցել, ինչի հետեւանքով նախկինում հորիզոնական տարածքը ուղղահայաց դիրքում էր հայտնվել:
Հավանական է նաեւ, որ հսկայական հետքը նախապատմական արվեստի նմուշ է: Այսպես, ամերիկյան չերոկի հնդկացիների բնակավայրերում քարեր էին հայտնաբերվել, որոնց վրա հնագույն մարդիկ փորագրել էին տարբեր կենդանիների, թռչունների եւ մարդու հետքեր: Ճիշտ է, այդ բոլորը համապատասխանում էին թաթերի եւ կրունկների իրական չափերին:
Ըստ գիտնականների` հնագույն ժամանակներում Երկրում հսկա մարդիկ են ապրել: Այդ մասին են պատմում հայտնաբերված հնագույն աղբյուրները, ըստ որոնց, առաջին ռասան երկրում գոյություն է ունեցել միլիոնավոր տարիներ առաջ: Այդ ժամանակ մոլորակում ապրել են 50 մ հասակով ասուրները:











