Սաուդյան Արաբիայում գտնվող զարդերի խանութից 6-ամյա աղջիկը գողացել է 148 հազար դոլար, մինչ աղջկա մայրն ու մեկ այլ կին զբաղեցրել են վաճառողին:
Խանութի անվտանգության տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են փարաջա հագած երկու կանայք զրուցում վաճառողի հետ, որը նրանց տարբեր զարդեր է ցույց տալիս:
Իսկ մինչ կանայք զբաղեցնում են վաճառողի ուշադրությունը, փոքրիկ աղջիկը թաքուն անցնում է վաճառասեղանի հակառակ կողմը, գողանում 500 հազար սաուդյան ռիալ, հետո վերադառնում մոր մոտ եւ գումարը դնում մոր պայուսակի մեջ:
Daily Maily-ը տեղեկացնում է, որ գողությունից մի քանի րոպե հետո կասկածյալները դուրս են եկել խանութից, իսկ վաճառողը չի էլ հասկացել, որ իր խանութը կողոպտել են:











