«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ակցիա է կազմակերպել՝ ի պաշտպանություն մշակութային հուշարձանների։

Ժամը 15։00-ին Մաշտոցի պուրակում հավաքված ավելի քան 20 ակտիվիստները Մաշտոցի պողոտայով երթով շարժվեցին Փակ շուկա, որտեղ մամուլի ասուլիս են տալու։

«Կոչ ենք անում բոյկոտել օլիգարխներին պատկանող բոլոր օբյեկտները։ Ձեր տված գումարով նրանք ոչնչացնում են մեր պատմամշակութային կոթողները։ Արդեն մենք խնդիր ունենք այլ հուշարձանների հետ եւս. Գառնիի տաճար, Զվարթնոց օդանավակայանի հին շենք»,- ասաց քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը։

Նախաձեռնող խմբին ուղեկցում են մոտ 10 ոստիկան։

Նախաձեռնության անդամները ոստիկանների ուղեկցությամբ հասան Փակ շուկա, որտեղ իրենց բողոքն արտահայտեցին հուշարձանի աղճատման դեմ ու վերադարձան Մաշտոցի պուրակ։