Երեւանի բնակիչների ու քաղաքի հյուրերի մի մասը դիմավորեց 2014թ. Հանրապետության հրապարակում: Դեռ դեկտեմբերի 31-ին մեկնարկած տոնական համերգը նախանշեց Նոր տարվա մուտքը` հայկական էստրադայի հայտնի երգիչների, արտիստների, ինչպես նաեւ տարբեր համույթների մասնակցությամբ: (ֆոտոռեպորտաժ)
Ամանորյա համերգին մասնակցեցին երգիչներ Վարդան Բադալյանը, Ռադիկ Գաբրիելյանը, Ռուզան Ավետիքյանը, Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Սիլվա Հակոբյանը, Ռուբեն Սասունցին, Էմմին եւ շատ ուրիշներ: Կեսգիշերն անց տոնական համերգին փոխարինեց ամանորյա դիսկոտեկը:











