Գյումրի քաղաքի բնակիչ, երաժիշտ Կարապետ Հարոյանին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի հատկանիշներով հարսանիքից հետո վիճաբանություն սարքելու եւ այնուհետեւ մեքենա առեւանգելու համար:

Փետրվարի 15-ին, Գյումրիի բնակիչ Ռոբերտ Հակոբյանը ոստիկանությանը հաղորդում է տվել, որ իր որդու հարսանիքի ժամանակ վիճաբանություն է սկսվել երաժիշտների միջեւ, որը շարունակվել է բակում: Հարբած երաժիշտներից մեկը՝ Կարապետ Հարոյանը, նստել է Ռոբերտ Հակոբյանի մեքենան ու հեռացել, մյուս երաժիշտն էլ նրա հետեւից: Մոտ 20 րոպե անց Կարապետը զանգահարել էր փեսայի հորն ու ասել, որ մեքենան վթարի է ենթարկել:

Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը սկսվել է «շաբաշի» պատճառով. գինովցած երաժիշտները չեն կարողացել բաժանել ստացված «շաբաշը», որն էլ ավարտվել է վիճաբանությամբ:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: