Ո՞ւմ են ուզում տեսնել վարչապետի պաշտոնում մեր քաղաքացիները: NEWS.am-ի նկարահանող խումբն այսօր հարցում է անցկացրել Երեւանի փողոցներում՝ պարզելու ժողովրդի համար ցանկալի թեկնածուների անունները:
Երևանցիների մեծ մասը թեկնածուի անուն չնշեց՝ ասելով, որ ոչ ոքի չի ցանկանում տեսնել այդ պաշտոնում:
«Ոչ մեկի չեմ ցանկանում տեսնել, քանի որ մեկը մեկից ավելի բեթար են ժողովրդի լեզվով ասած»,- պարզաբանեց նրանցից մեկը:
Մի քանիսը նշեցին, որ իրենց համար տարբերություն չկա, թե ով կլինի. կարևորը, որ լավ աշխատի: Հարցման մասնակիցներից մի քանիսն էլ ասացին, որ չեն ուզում, որ կառավարությունից կամ ընդդիմությունից որևէ մեկը վարչապետ լինի:
«Գիտուն և խելացի մարդիկ ունենք համալսարաններում: Կցանկանայի, որ դեպուտատներից ոչ մեկը չընտրվի: Մեր դեպուտատների մի 3-4-ն են գրագետ, նրանք էլ արդեն զբաղված են»,-ասաց երեւանցիներից մեկը:
Հարցման մասնակիցները միայն մի քանի թեկնածուների անուններ նշեցին՝ Գագիկ Ծառուկյան, Հրանտ Բագրատյան, Գուրգեն Արսենյան, մեկն էլ հումորով, թե՝ Գալուստ Սահակյան։











