Երեւանի Հյուսիսային պողոտայում գործող «Օրանժ Արմենիա» ընկերության գրասենյակի վաճառասրահից անհայտ անձինք գաղտնի հափշտակել են 70 հազար դրամ արժողությամբ «Նոկիա» մոդելի երկու բջջային հեռախոս:

Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեկան գործ:

Գրասենյակի տեսաձայնագրող սարքերը տեսագրել են սրահում շրջող երկու անձանց, որոնք փետրվարի 12-ին, ժամը 09.40-ից մինչեւ 16.00-ն ընկած ժամանակահատվածում, երկու անգամ մոտեցել են այն տաղավարին, որտեղից կատարվել է գողությունը: Տաղավարից հեռանալիս մեկի ձեռքին եղել է սպիտակ, մյուսի ձեռքին՝ դեղին պոլիեթիլենային տոպրակ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: