Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները տեսահոլովակ են պատրաստել, որտեղ տարբեր լեզուներով շնորհակալություն են հայտնում այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Այս առիթով ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշել է. «Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Համոզված ենք, որ մյուսները նույնպես կհետևեն ճշմարտությանն ու կստիպեն Թուրքիային առերեսվել պատմության հետ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը աշխարհասփյուռ հայության և մեզանից յուրաքանչյուրի մեջ է: Ճանաչում և հատուցում. սա է մեր պահանջը Թուրքիայից»:
Մանրամասները` տեսահոլովակում:











