Ցեղասպանության 99-ամյա տարելիցին ընդառաջ ՀՅԴ երիտասարդների կազմակերպած ավանդական ջահերով երթի մասնակիցները, հասնելով «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, միասին արտասանեցին տերունական աղոթքը, ապա երթին մասնակցող հոգեւորականները Մեծ Եղեռնի 1.5 մլն զոհերի հիշատակին հոգեհանգստի արարողություն կատարեցին։ (ֆոտոռեպորտաժ)

Անմար կրակի շուրջ կանգնած երիտասարդները կրակի շուրջ էին խոնարհել Ցեղասպանությունը ճանաչած երկրների պետական դրոշները։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կեսգիշերին մոտ մարդկանց հոսքը դեպի Ծիծիեռնակաբերդի բարձունք գնալով մեծանում է։ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության անդամները ամբողջ գիշեր հերթապահելու են անմար կրակի մոտ։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ի ավանդական երթն սկսվել էր Ազատության հրապարակից, որտեղ երթի մասնակիցներն այրել էին Թուրքիայի դրոշով։

Ճանապարհին երթի մասնակիցները նամակ են հանձնե նախագահի նստավայր, որով պահանջում են հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009թ. հայ-թուրքական արձանագրություններից:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am