Ապրիլի 24-ին Վանաձորում հազարավոր քաղաքացիներ երթով Կենտրոնական հրապարակից քայլել են դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ծաղիկներ են դրել եկեղեցու բակում տեղադրված է 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Երթի մասնակիցները թմբուկ են զարկել՝ որպես արթնանալու կոչ՝ ուղղված միջազգային հանրությանը։

Նախօրեին վանաձորցիները միացել էին ՀՅԴ երիտասարդների ջահերով երթի նախաձեռնությանը՝ մոմերով ու ջահերով Գրիգոր Նարեկացի եկեղեցուց քայլելով դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի։