Ճաղատ արծիվների զույգն աննկարագրելի հայտնի է դարձել համացանցում՝ հազարավոր դիտումներ հավաքելով, երբ թուխս են նստել իրենց իսկ կերած բադի ձվի վրա:
Թռչնաբանական կենտրոնը արծվի բնից արտառոց ուղիղ հեռարձակում է ապահովել: Այն, ինչ նրանք տեսել են հանգստյան օրերին, անակնկալ էր: Հետազոտող Ջուլիա Պոնդերի խոսքով, տեղի ուենցածը, ըստ ամենայնի, բացատրվում է բնազդով, որը սրվում է հատկապես այն թռչունների մոտ, որոնք իրենք էլ վերջերս ձագուկներ են ունեցել:
Մասնագետը, սակայն, նշում է, որ դժվար թե արծվի էգը 35 օր թուխս կնստի: Պոնդերի խոսքով, չափազանց փոքր են շանսերը, որ բադիկը կծնվի, հաղորդում է Mail Online-ը:











