Ես քայլ եմ արել, փորձել եմ քառյակի հետ քննարկել կուտակային կենսաթոշակների ռեֆորմը: Դա դեռ պետք է քննարկվի, որի արդյունքում ընդհանուր հայտարարի կգանք: Դուք դա պետք է ողջունեք ու գնահատեք իմ քայլը, որ ես հասարակության բոլոր շերտերի հետ քննարկում եմ խնդիրները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ ապրիլի 25-ին կայացած քառյակի նիստին անսպասելի եկած Հովիկ Աբրահամյանը հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ չորս ուժերն իրեն տվել են կուտակայինի վերաբերյալ իրենց նախագիծը, որն ինքը կուսումնասիրի եւ իր կարծիքը կհայտնի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











