Ես չեմ ուզում ոչ մի պաշտոն զբաղեցնել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողներին հայտարարեց ՀՀԿ խորհրդի նիստին եկած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է նախարար նշանակվեք:
Հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու, նա արձագանքեց. «Հազիվ ձեզնով եմ զբաղվում»:
Նա ՀՀԿ խորհրդի նիստին էր եկել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ:
Մինչ այդ ՀՀԿ խորհրդի նիստին եկան ՀՀԿ խմբակցության պատգմավորներ Սեդրակ Սարոյանն ու գեներալ Մանվել Գրիգորյանը, որոնք հրաժարվեցին հարցերի պատասխանել: Մանվել Գրիգորյանը բավականին անտրամադիր էր:
Փոխարենը բարձր տրամադրություն ուներ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, որի մասին նույնպես նշում են, որ հնարավոր է զրկվի իր պաշտոնից:











