Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` գործարար Ալեքսանդր Սարգսյանի համար նշանակություն չունի, թե ով կդառնա Ազգային ժողովի նախագահ, քանի որ «բոլորն իր գործընկերներն են»: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին, ասաց ՀՀԿ խորհրդի նիստին շտապող Ալեքսանդր Սարգսյանը:
«Հլա դեռ ոչ մեկին, բոլորն էլ իմ գործընկերներն են»,- ասաց նա ու մտավ շենք:
Նշենք, որ ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ իրենք առաջադրելու են Գալուստ Սահակյանի թեկնածությունը:











