Ճապոնական ավտոարտադրող «Nissan» ընկերությունն անցել է թափքի ներկման  նոր սերնդի տեխնոլոգիայի՝ «Ultra-Ever Dry»-ի փորձարկման, որի շնորհիվ մեքենայի վրա կեղտի հետքեր չեն մնում:

Ինչպես նշում են ընկերությունում, նմուշն աշխարհում առաջին «ինքնամաքրվող» ավտոմեքենան է, հաղորդում է «Motor.ru»-ն:

«UltraTech International Inc» ընկերության արտադրած ներկը հատուկ շերտ ունի, որի ստուգվել է եղանակային տարբեր պայմաններում: Այժմ  Nissan-ի եվրոպական բաժինը ներկը կփորձի անմիջապես մեքենաների վրա:

Ընկերությունը չի բացառում հետագայում ներկի կիրառումը սերիական մեքենաների արտադրության մեջ: