Յանուկովիչը վաճառում է մերձմոսկովյան Ռուբկյովկա փողոցի վրա գտնվող իր առանձնատունը:
Ուկրաինայի պաշտոնանկ նախագահի ռուսաստանյան ակտիվներն ուսումնասիրելու համար Ռուսաստան այցելած ուկրաինացի լրագրողները պնդում են, որ այն հրատապ կարգով վաճառքի է հանված:
Ինչպես լրագրողներն են տեղեկացնում, կալվածքի տարածք միայն հատուկ անցագրով կամ տեղաբնակների անձնական թույլտվությամբ կարելի է մուտք գործել: Հարեւանությամբ գտնվում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, «Ռոսնեֆտի» նախկին նախագահ Սերգեյ Բոգդանիչիկովի, Քրիստինա Օրբակայտեի նախկին ամուսին Ռուսլան Բայսարովի եւ Ռոման Աբրամովիչի աներոջ` Ալեքսանդր Ժուկովի առանձնատները:
Տեղանքում նաեւ լիճ եւ սոճու անտառ կա: Մի քանի կիլոմետր հեռավորության վրա «Մայենդորֆի ամրոցն» է` Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի նստավայրը: Սակայն Ժուկովկա գյուղի բնակիչներն ասում են, թե Վիկտոր Յանուկովիչին իրենց մոտ չեն տեսել:
Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիկտոր Յանուկովիչը, Ռուսաստան տեղափոխվելուց անմիջապես հետո, 52 մլն ԱՄՆ դոլարով առանձնատուն է գնել Բարվիխա ավանում:











