Երեւանի Ծարավ Աղբյուրի փողոցում օրեր առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել: Դեպքի վայր հասած ոստիկաններին տանտերերը պատմել են հետեւյալը.

«Երեք հոգի ձեռնոցներով, դիմակավորված, ատրճանակներով ու դանակներով զինված ժամը 00.30-ի սահմաններում նկուղի եվրոպատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով մուտք են գործել առանձնատուն, սպառնացել են եւ հափշտակել ոսկյա զարդեր, կանխիկ գումար, ժամացույցներ, օծանելիքներ, բջջային հեռախոսներ, հետո բակում կայանված տանտիրոջ ավտոմեքենայով դիմել փախուստի»:

Տուժողները նաեւ մանրամասն նկարագրել են ավազակների արտաքինը: Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ակնկալիքով ոստիկանները սանրել են տարածքը: Ամենախուլ մի տարածքում ոստիկաններից մեկը նկատել են կասկածելի մի անձի: Ոստիկանները հետապնդել են նրան եւ բռնել:

Մանրամասները տեսանյութում: