Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել 6-ամյա Գիզեմ Աքդենիզի գազանաբար սպանությունը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ 2 օր անհետ կորած 6-ամյա Գիզեմ Աքդենիզի դին ոստիկանները հայտնաբերել են եւ տեղափոխել դատաբժշկական փորձաքննության, որտեղ պարզվել է, որ աղջնակին կտտանքների են ենթարկել, կապել ոտքերը, բազմաթիվ դանակի հարվածներ հասցրել եւ վերջում փորձել այրել դին։
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է առաջին կասկածյալին, ով պարզվել է սպանված աղջկա ընտանիքի բարեկամներից 25-ամյա Ս.Ա-ն է։ Նախնական տեղեկություններով Ս.Ա-ն վրեժ լուծելու համար է կատարել սպանությունը, քանի որ Գիզեմի ավագ քույրը հրաժարվել է ամուսնանալ իր հետ։











