Գյումրիում ծանր վիճակում հայտնված բազմաթիվ անօթեւան միայնակ տարեցներ չեն համաձայնում տեղափոխվել բնակվելու Գյումրու ծերերի տուն-ինտերնատ:

Այս առնչությամբ, «Շիրակ Կենտրոնի» տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցների համար այնքան էլ պարզ չէ, թե ինչու են անօգնական միայնակ տարեցները գերադասում շարունակել ապրել խոնավ եւ ցուրտ վագոն-տնակներում: Կարծում ենք՝ նրանց անօգնական վիճակից հանելու, միայնակ տարեցներին ծերերի տուն-ինտերնատներում տեղավորելու խնդրում պետք է մասնակցություն ունենան նաեւ տեղական իշխանություններն ու սոցիալական ծառայողները: Առհասարակ, հրատապ է դարձել նաեւ պետության կողմից երկրաշարժի հետեւանքով ուղղակի անօթեւան չճանաչված ընտանիքների եւ հատկապես միայնակ տարեցների համար սոցիալական բնակարանային ծրագրի իրականացումը:

 Ծանր կացարանային պայմաններում բնակվող միայնակ տարեցներից մեկի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում»: