Մայիսի 1-ի ուժեղ քամին Վանաձորում մի քանի ծառ է արմատախիլ արել։ Լոռու մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կես ժամից ավելի տեւած քամու ուժգնութանը չեն դիմացել հին ծառերը, էլեկտրասյուները, որոշ համայնքներում քամին տան տանիքներ է քշել-տարել։

Վանաձորի որոշ թաղամասերում եւ մարզի մի քանի համայնքներում էլեկտրամատակարարումը դեռ չի վերականգնվել։