24-ամյա ամերիկացին Ատլանտայից հատուկ կոտկեյլ է ստեղծել, որը պարունակում է անհրաժեշտ քանակությամբ նյութեր, ինչպես օրինակ ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, ամինաթթուներ, վիտամիններ ու միկրոտարրեր:

Օգտագործման համար պատրաստ խառնուրդն իրենից ներկայացնում է ջրում բացված փոշի, որը ստացել է «Soylent» անունը: Ստեղծողի կարծիքով՝ այն նույնիսկ ավելի օգտակար է, քան սովորական ուտելիքը, որը կարող է ավելորդ եւ վնասակար նյութեր պարունակել, ինչպես օրինակ տոքսիններ եւ հիվանդություններ հարուցող միկրոօրգանիզմներ:

Ամենից բացի՝ «Soylent»-ի ամսական պահուստն արժե մոտ 100 դոլար, ինչը կարող է լուծել սովի խնդիրը զարգացող երկրներում: